• English
• عربي
• Հայերեն
site_name
• Դեսպանություն
• Դեսպան
• Կառուցվածք
• Տվյալներ. աշխատանքային ժամեր
• Լուսանկարներ
• Հայաստան
• Ընդհանուր ակնարկ
• Կառավարում
• Մշակույթ
• Պատմություն
• Կրթություն Հայաստանում
• Բիզնես Հայաստանում
• Արտաքին քաղաքականություն
• Արտաքին քաղաքականություն
• Լեռնային Ղարաբաղ
• Ցեղասպանության ճանաչում
• Երկկողմ հարաբերություններ
• Հյուպատոսական ծառայություն
• Քաղաքացիություն
• Առցանց գրանցում
• Վիզա (մուտքի արտոնագիր)
• Անձնագիր
• Հյուպատոսական հաշվառում
• Նոտարական ծառայություններ
• Հատուկ կացության կարգավիճակ
• Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական
• Խորհուրդներ ճամփորդներին
• Դատվածության բացակայության/առկայության մասին տեղեկանք
• Տեղեկատվություն
• Օգտակար հղումներ
• Լուրեր
• Հայ համայնք
• Համայնքի մասին
• Իրադարձություններ
• Հայաստան համահայկական հիմնադրամ

Անձնագիր

Անձնագրի ստացում կամ փոխանակում

Անձնագիր ստանալու (փոխանակելու) նպատակով անհրաժեշտ է անձամբ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ (ցանկը տեսնելու համար սեղմել այստեղ) ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը.

Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ-պիտանի ՀՀ քաղաքացու անձնագիր (ՀՀ անձնագիր փոխանակելու դեպքում), կամ` նախկին ԽՍՀՄ արտասահմանյան անձնագիր՝ մշտական բնակության մեկնած քաղաքացիների համար, կամ` նախկին ԽՍՀՄ ներքին օգտագործման եւ արտասահմանյան անձնագրեր (ժամանակավոր հաշվառման կանգնածների համար),

Ծննդյան վկայականի բնօրինակ (16 տարեկանում առաջին անգմամ անձնագիր ստանալու դեպքում),

Զինհաշվառման վերաբերյալ փաստաթուղթ կամ կցագրման վկայականի լուսապատճենը (ժամանակավոր բնակության մեկնած 16 տարեկանը լրացած առաջին անգամ ՀՀ անձնագիր ստացող արական սեռի ներկայացուցիչների համար),

Ծնողների անձնագրերի պատճենները (միայն նշումներով էջերը) (16 տարեկանում առաջին անգամ անձնագիր ստանալու դեպքում),

Ծնողներից մեկի համաձայնությունը՝ մինչեւ 18 տարեկան երեխաների համար: Եթե ծնողներից մեկը օտարերկրյա քաղաքացի է, ապա նաեւ նրա համաձայնությունը` երեխայի ՀՀ քաղաքացի լինելու վերաբերյալ,

Զինվորական գրքույկի`տվյալներով եւ զինվորական հաշվառման նշումով էջերի լուսապատճենները (ՀՀ-ից օտարերկրյա պետություն մշտական բնակության դուրս չգրված մինչեւ 50 տարեկան տղամարդկանց համար),

Տվյալ երկրում կացության իրավունքը հաստատող փաստաթուղթ, կամ այդ
փաստաթղթի պատճենը՝ վավերացված նոտարի կողմից (եթե անձնագրից առանձին է),

Իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանք՝ անձնագրի կորստյան դեպքում (Police Report),

Ամուսնության հետեւանքով ազգանվան փոփոխման դեպքում՝ ամուսնության վկայականի բնօրինակը՝ ազգանվան փոփոխման տվյալներով,

35 x 45 մմ չափսի անձնագրային 4 գունավոր նույնական լուսանկար,

Անձնագիր տալու մասին Ձեւ1 դիմումը (հավելված 1) եւ սահմանված ձեւի դիմումը (հավելված 2) լրացվում են տեղում` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում: Հայաստանի Հանրապետության 16 տարին չլրացած քաղաքացիների փոխարեն դիմումները ստորագրում են նրանց ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը (խնամակալը կամ հոգաբարձուն),

Սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր: 16 տարեկանում առաջին անգամ անձնագիր ստանալու դեպքում այն տրվում է անվճար:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

Բոլոր փաստաթղթերը լրացվում են հայերեն` առանց ջնջումների, ընթեռնելի ձեռագրով,

Սույն ծառայությունը կատարվում է 1-4 ամսվա ընթացքում (անձնագիրը տպագրվում է Հայաստանում): Անհրաժեշտ է հաշվի առնել, որ փաստաթղթերի բնօրինակներն ուղարկվում են Հայաստանի Հանրապետություն դիվանագիտական փոստով, որը կանոնավոր չէ այն քաղաքներից, ուր չկան «Արմավիա» ընկերության ուղիղ թռիչքներ: Անձնագիրը ստացվելու դեպքում դիմողը կտեղեկացվի դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի կողմից,

Դիմողի կողմից հատուցվում են նաեւ սույն ծառայության կատարման հետ կապված հնարավոր փաստացի ծախսերը, կատարվում են նոտարական, հյուպատոսական հաշվառման եւ այլ գործողությունների համար գանձումները (ներառյալ` 16 տարեկանում առաջին անգամ անձնագիր ստանալու դեպքում),

Փաստաթղթերը թերի լինելու պարագայում անձնագրավորման դիմումը չի ընդունվի,

Ծառայության կատարման ժամկետները, պահանջները եւ պետական տուրքի չափերը ենթակա են փոփոխման առանց նախազգուշացման:

Վավերականության երկարաձգում

Գործածության համար պիտանի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի ընդհանուր ժամկետի եւ/կամ օտարերկրյա պետություններում վավերականության երկարաձգում

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի ընդհանուր ժամկետի եւ/կամ օտարերկրյա պետություններում վավերականությունը երկարաձգելու նպատակով հարկավոր է անձամբ կամ պատվիրված փոստով Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ (ցանկը տեսնելու համար սեղմել այստեղ) ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը.

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի ընդհանուր ժամկետի եւ օտարերկրյա պետություններում վավերականության երկարաձգում

Սահմանված ձեւի դիմում (ծառայողական նշումներ մասը չլրացնել),

Անձնագիր,

Տվյալ պետությունում գտնվելու իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը՝ վավերացված նոտարի կողմից (եթե անձնագրից դուրս է),

Զինվորական գրքույկի լուսապատճենը զինհաշվառման տվյալներով (ՀՀ-ից օտարերկրյա պետություն մշտական բնակության դուրս չգրված մինչեւ 50 տարեկան տղամարդկանց համար),

Սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր (երկու առանձին վճարում անձնագրի ընդհանուր ժամկետի եւ օտարերկրյա պետություններում վավերականության երկարաձգման համար):

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության երկարաձգում

Սահմանված ձեւի դիմում (ծառայողական նշումներ մասը չլրացնել),

Անձնագիր,

Տվյալ պետությունում գտնվելու իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը՝ վավերացված նոտարի կողմից (եթե անձնագրից դուրս է),

Զինվորական գրքույկի լուսապատճենը զինհաշվառման տվյալներով (ՀՀ-ից օտարերկրյա պետություն մշտական բնակության դուրս չգրված մինչեւ 50 տարեկան տղամարդկանց համար),

Սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիր:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

Ժամկետանց անձնագրերի համար որեւէ տուգանք չի գանձվում, ժամկետը երկարաձգվում է 5 տարի ժամկետով,

Դիմումը չբավարարվելու դեպքում վճարված գումարը չի վերադարձվում:

Սույն ծառայությունը կատարվում է մինչեւ մեկ ամսվա ընթացքում:

Ծառայության կատարման ժամկետները, պահանջները եւ պետական տուրքի չափը ենթակա են փոփոխման առանց նախազգուշացման:

Հարցաթերթիկը պետք է լրացնել ամենայն մանրամասնությամբ եւ ընթեռնելի ձեռագրով:

Պիտանի անձնագրեր են համարվում՝
- կազմի, էջերի եւ 3-րդ էջի պոլիէթիլենի պաշտպանիչ թաղանթի զգալիմաշվածություն չունեցող,
- 4-րդ էջում դրոշմակի համար տեղ ունեցող,
- բավարար քանակությամբ չօգտագործված էջեր ունեցող անձնագրերը:

2010թ. ապրիլի 5-ից Շենգենի համաձայնագրի նոր «Վիզային օրենսգրքի» ուժի մեջ մտնելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տրվում փոխանակել 10 տարին լրացած անձնագրերը, քանի որ դրանք չեն ընդունվելու Շենգենի գոտու պետությունների դեսպանությունների եւ հյուպատոսությունների կողմից վիզա ստանալու համար,

Փաստաթղթերը փոստով ուղարկելու դեպքում պահանջվում է նաեւ որեւէ պատվիրված փոստի նախապես վճարված հետադարձ ծրար, որն ունի որոնման համար /registered mail with a tracking number/ կամ առանձին վճար` դեսպանության կամ հյուպատոսության կողմից փաստաթղթերը պատվիրված փոստով վերադարձնելու համար:

Դեսպանությունը կամ հյուպատոսությունը պատասխանատվություն չեն կրում փոստային ծառայության մեղքով կորած փաստաթղթերի համար:

Լրացուցիչ հարցեր առաջանալու դեպքում խնդրում ենք կապվել մեզ հետ:

կիսվել:
button_mfa
button1
button2
button4

address

site_name

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: