• English
• عربي
• Հայերեն
site_name
• Դեսպանություն
• Դեսպան
• Կառուցվածք
• Տվյալներ. աշխատանքային ժամեր
• Լուսանկարներ
• Հայաստան
• Ընդհանուր ակնարկ
• Կառավարում
• Մշակույթ
• Պատմություն
• Կրթություն Հայաստանում
• Բիզնես Հայաստանում
• Արտաքին քաղաքականություն
• Արտաքին քաղաքականություն
• Լեռնային Ղարաբաղ
• Ցեղասպանության ճանաչում
• Երկկողմ հարաբերություններ
• Հյուպատոսական ծառայություն
• Քաղաքացիություն
• Առցանց գրանցում
• Վիզա (մուտքի արտոնագիր)
• Անձնագիր
• Հյուպատոսական հաշվառում
• Նոտարական ծառայություններ
• Հատուկ կացության կարգավիճակ
• Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական
• Խորհուրդներ ճամփորդներին
• Դատվածության բացակայության/առկայության մասին տեղեկանք
• Տեղեկատվություն
• Օգտակար հղումներ
• Լուրեր
• Հայ համայնք
• Համայնքի մասին
• Իրադարձություններ
• Հայաստան համահայկական հիմնադրամ

Ցեղասպանության ճանաչում

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.genocide-museum.am կայքը:

Ի՞նչ է Հայոց ցեղասպանությունը:

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն:

Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում:

Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի` 1915թ. մայիսի 24 համատեղ հայտարարությունն էր, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

Ինչու՞ իրագործվեց Հայոց ցեղասպանությունը:

Երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը, այն է, հսկայածավալ Թուրքական կայսրության ստեղծում, որը, տարածվելով մինչեւ Չինաստան, իր մեջ կներառեր Կովկասի, Միջին Ասիայի բոլոր թյուրքալեզու ժողովուրդներին: Ծրագիրը նախատեսում էր բոլոր ազգային փոքրամասնությունների թյուրքացում: Հայ բնակչությունը դիտվում էր որպես գլխավոր խոչընդոտ այս ծրագրի իրականացման ճանապարհին:

Թեեւ Հայոց ցեղասպանությունը ծրագրավորվել էր դեռեւս 1911-1912 թթ., երիտթուրքերը որպես հարմար առիթ օգտագործեցին Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը` իրագործելով այն:

Ինչքա՞ն մարդ զոհվեց Հայոց ցեղասպանության ընթացքում:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ., իսկ մնացյալ հատվածը կամ բռնի կերպով մահմեդականացվեց, կամ ապաստանեց տարբեր երկրներում:

Ցեղասպանության իրագործման մեխանիզմը:

Ցեղասպանությունը մարդկանց կազմակերպված բնաջնջումն է` նրանց կոլեկտիվ գոյությանը վերջ դնելու հիմնական նպատակով: Հետեւաբար, ցեղասպանության իրագործման համար անհրաժեշտ է կենտրոնացված ծրագրավորում եւ դրա իրագործման ներքին մեխանիզմ, ինչն էլ ցեղասպանությունը դարձնում է պետական հանցագործություն, քանի որ միայն պետությունն է օժտված այն բոլոր ռեսուրսներով, որոնք կարելի է օգտագործել այս քաղաքականությունն իրականացնելու համար:

1915թ. ապրիլի 24-ին սկսած ձերբակալությամբ (հիմնականում Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսից) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացմամբ, սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Հայոց ցեղասպանության իրագործման երկրորդ փուլը` մոտ 60.000 հայ տղամարդկանց զորակոչն էր թուրքական բանակ, որոնք ավելի ուշ զինաթափվեցին ու սպանվեցին իրենց թուրք զինակիցների կողմից:

Ցեղասպանության երրորդ փուլը նշանավորվեց կանանց, երեխաների, ծերերի ջարդով, տեղահանությամբ դեպի սիրիական անապատ: Տեղահանության ընթացքում հարյուր հազարավոր մարդիկ սպանվեցին թուրք զինվորների, ոստիկանների, քրդական ավազակախմբերի կողմից, մյուսները մահացան սովից, համաճարակային հիվանդություններից: Հազարավոր կանայք ու երեխաներ ենթարկվեցին բռնության: Տասնյակ հազարավոր մարդիկ բռնի մահմեդականացվեցին:

Վերջապես, Հայոց ցեղասպանության վերջին փուլը` թուրքական կառավարության մասսայական տեղահանությունների եւ հայ ազգի դեմ իր իսկ հայրենիքում իրագործված բնաջնջման համընդհանուր եւ բացարձակ ժխտումն է: Չնայած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակվող գործընթացին` Թուրքիան շարունակում է ամեն կերպ պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, այդ թվում` պատմության նենգափոխում, քարոզչական միջոցներ, լոբբի եւ այլն:

կիսվել:
button_mfa
button1
button2
button4

address

site_name

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: