• English
• عربي
• Հայերեն
site_name
• Դեսպանություն
• Դեսպան
• Կառուցվածք
• Տվյալներ. աշխատանքային ժամեր
• Լուսանկարներ
• Հայաստան
• Ընդհանուր ակնարկ
• Կառավարում
• Մշակույթ
• Պատմություն
• Կրթություն Հայաստանում
• Բիզնես Հայաստանում
• Արտաքին քաղաքականություն
• Արտաքին քաղաքականություն
• Լեռնային Ղարաբաղ
• Ցեղասպանության ճանաչում
• Երկկողմ հարաբերություններ
• Հյուպատոսական ծառայություն
• Քաղաքացիություն
• Առցանց գրանցում
• Վիզա (մուտքի արտոնագիր)
• Անձնագիր
• Հյուպատոսական հաշվառում
• Նոտարական ծառայություններ
• Հատուկ կացության կարգավիճակ
• Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական
• Խորհուրդներ ճամփորդներին
• Դատվածության բացակայության/առկայության մասին տեղեկանք
• Տեղեկատվություն
• Օգտակար հղումներ
• Լուրեր
• Հայ համայնք
• Համայնքի մասին
• Իրադարձություններ
• Հայաստան համահայկական հիմնադրամ

Կառավարում

Նախագահը

Հանրապետության Նախագահը պետության գլուխն է: Նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բնականոն գործունեությունը: Նախագահը Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երշխավորն է:
Հանրապետության նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ հինգ տարի ժամկետով:

Օրենսդիր իշխանությունը

Հայաստանում բարձրագույն օրենսդիր մարմինը միապալատ Ազգային Ժողովն է: Ազգային Ժողովը կազմված է հարյուր երեսունմեկ պատգամավորից (75-ն ընտրվել են մեծամասնական, իսկ 56-ը՝ համամասնական կարգով): Ազգային Ժողովն ընտրվում է համաժողովրդական ընտրությունների միջոցով՝ հինգ տարի ժամկետով: Խորհրդարանական վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2007թ. մայիսին:

Գործադիր իշխանությունը

Գործադիր իշխանությունն իրականացնում է ՀՀ կառավարությունը: Կառավարությունը կազմված է վարչապետից եւ նախարարներից: Նախագահը, ԱԺ-ում պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա, վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է կառավարության անդամներին:

Դատական իշխանությունը

Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան: Հայաստանի Հանրապետությունում գործում են ընդհանուր իրավասության առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները եւ վճռաբեկ դատարանը, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաեւ մասնագիտացված դատարաններ: Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը: Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական արդարադատությունն իրականացնում է սահմանադրական դատարանը։ Դատարանների անկախությունը երաշխավորվում է Սահմանադրությամբ եւ օրենքներով: Սահմանադրությամբ եւ օրենքով սահմանված կարգով ձեւավորվում եւ գործում է արդարադատության խորհուրդը: Հայաստանի Հանրապետության դատախազությունը միասնական համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը: Դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ օրենքի հիման վրա:

կիսվել:
button_mfa
button1
button2
button4

address

site_name

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: